Թուրքիայի նախագահը դեկտեմբերի 7-ին այցելել է Հունաստան: Սա 70 տարվա ընթացքում Թուրքիայի նախագահի երկրորդ այցն է այդ երկիր։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ դեկտեմբերի 7-ին Էրդողանը Սալոնիկ քաղաքում բանակցություններ կսկսի Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։ Նախատեսվում է ստորագրել բարեկամական հարաբերությունների եւ բարիդրացիության մասին հռչակագիր:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Հունաստան այցելելու մտադրության մասին հայտարարել էր դեկտեմբերի 4-ին։ Էրդողանի աշխատակազմի հաղորդագրության մեջ ասվում էր, որ այցի նպատակն է «խորացնել երկու հարեւան երկրների համագործակցությունը»։
ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրների հարաբերություններում ջերմացում է սկսվել սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում։