Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթեւեկությունը դեկտեմբերի 7-ին երկկողմանի վերականգնվել է միայն թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար։
Դրա մասին հայտնել են Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից:
Բեռնատարների համար ճանապարհը դեռեւս փակ է: