Ռուսաստանյան ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին, որ ներկայում դատարանի վճռով իր պատիժն է կրում Վլադիմիրի շրջանի քրեակատարողական հիմնարկում, կոչ է արել հայրենակիցներին հաջորդ տարվա մարտի 17-ին քվեարկել ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ։
Ըստ ընդդիմադիր քաղաքական գործչի՝ ցանկացած՝ նույնիսկ ամենակեղծված ընտրությունը կասկածների ժամանակ է, մարդիկ սկսում են մտածել՝ ով է իշխում եւ ինչու:
Նավալնին նշել է, որ ռուսաստանյան ընդդիմությունը պետք է բացատրի մարդկանց, որ 24 տարի նախագահի աթոռը զբաղեցնող 71-ամյա Պուտինը չպետք է իշխի եւս 6 տարի: Հակառակ դեպքում նա էլ ավելի վնաս կհասցնի Ռուսաստանին: