Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ դեկտեմբերի 7-ին դատախազը ադրբեջանցիների կողմից գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի համար 18 տարվա ազատազրկում է պահանջել։
Գործով դատական առաջին նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 4-ին։
Թարմացում
Դեկտեմբերի 7-ին ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ դատավորը Գագիկ Ոսկանյանին Բաքվում դատապարտել է 18 տարվա ազատազրկման:
Ոսկանյանին մեղադրել են 2023-ի օգոստոսի 16-ին «Ադրբեջանի պետական սահմանը խախտելու եւ ահաբեկչական ու դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձի» համար։