Այսօր Կարպիս Փաշոյանը զրուցել է տեր Աբել քահանա Քարտաշյանի հետ։
Ովքե՞ր են գաղափարի առաջնորդողները
Կարպիս ջան, լավ, այլընտրանքը ո՞րն ա։ Ես ու դու հիմա չենք խոսում իրար հետ։ Դու ինձ ես վատաբանում, ես՝ քեզ։ Մեկն էլ գալիս ա էն կողմից, որ մեզ ծեծի։ Հիմա կամ մենք պիտի հասկանանք, որ մեզ ա ծեծում, ոչ թե կա՛մ քեզ ա ծեծում, կա՛մ ինձ ա ծեծում, մեզ ա ծեծում։
— Այսինքն՝ համախմբվե՞նք իշխանության շուրջը։
— Համախմբվենք գաղափարի շուրջը։
— Ո՞ւր ա գաղափարը։ Ո՞ւր են գաղափարի կրողները։ Ովքե՞ր են գաղափարի առաջնորդողները։
— Ասեմ, եղբա՛յրս։ Ուրեմն բառի բացատրությունը պիտի տանք՝ ինչ ա նշանակում գաղափար։ Դու գիտե՞ս։