Այնուամենայնիվ, հարցեր են առաջանում. ինչո՞ւ Ադրբեջանը բռնեց Ղարաբաղի երեք նախագահներին, դրանով ի՞նչ էր ուզում ասել։
Մոռանանք, որ երեք նախագահները Բաքվի ճանկն ընկան ռուս խաղաղապահների թեթեւ ձեռքով, բայց նրանց ձերբակալությունը ոչ մի կապ չունի քրեական այն գործերի հետ, որոնք հարուցվել են Ադրբեջանում։ Կամ այդ քրեական գործերը, համենայնդեպս, առաջնային պատճառը չեն։
Բանն այն է, որ արդեն 30 տարի Ադրբեջանը որտեղ նստում-վեր էր կենում, ասում էր, որ Ադրբեջանի 20 տոկոսը գրավել են ոչ թե հայկական զինված ուժերը, այլ Հայաստանը, ոչ թե Ղարաբաղը, այլ Հայաստանը։
ՄԱԿ-ի չորս բանաձեւերն արձանագրում էին, որ հայկական զինված ուժերը օկուպացրել են ադրբեջանական հողերը, բայց նշանակալի պետություններից ոչ ոք Հայաստանին Ադրբեջանի տարածքները գրավելու ուղղակի մեղադրանք չէր ներկայացնում։
Հիմա Ադրբեջանը, հանձինս Ղարաբաղի երեք նախագահների, ունի «երկաթյա ապացույցներ», որ Ադրբեջանի յոթ շրջանները գրավելու հետ Ղարաբաղը կապ չունի, դրանք գրավել է Հայաստանը։
Առաջինն այդ մասին ոչ այնքան ուղղակիորեն Վալդայ քաղաքագիտական ակումբում հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այսինքն՝ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի ղեկավարը։ Պատահական չէ, որ հենց ռուսներն էլ հանձնեցին Ղարաբաղի երեք նախագահներին։
Հոկտեմբերի 27-ին «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի տարեկան հանդիպման ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցին, ասում է․ «ՀՀ-ն փաստացի վերահսկում էր Ադրբեջանի 7 շրջանները»։ Այսինքն՝ Ադրբեջանը Հայաստանից ստանալիք ուներ, ոչ թե Ղարաբաղից։ Բնականաբար, այստեղ որոշակիությունն ավելի շատ է, քան ՄԱԿ-ի չորս բանաձեւերով ասված «հայկական զինված ուժերը»։
Այսպիսով՝ Ղարաբաղի քաղաքական ղեկավարությունը Ադրբեջանի դատարաններում պիտի արձանագրի, որ անջատողականության ու ագրեսիայի իրական կատարողները արցախցիները չէին, Հայաստանն էր։
Իսկ Ադրբեջանի ինչի՞ն է պետք, որ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ Արայիկ Հարությունյանը հրապարակային ընդունեն սա։ Դա Ադրբեջանին պետք է միջազգային քրեական բազմաթիվ գործերի համար։ Որպեսզի Հայաստանին ստիպեն փոխհատուցել Ադրբեջանի տարածքում այդ երկրի տնտեսական, մշակութային եւ բարոյական կորուստների համար։ Ինքն արդեն իր ձեռքին ունի «համապատասխան» ապացույցներ, եւ, ըստ Ադրբեջանի, Հայաստանը որեւէ տարբերակ չունի հերքելու իր մեղավորությունը։
Դա չի նշանակում, իհարկե, թե Հայաստանը հալած յուղի տեղ է ընդունելու Ադրբեջանի այս կոմբինացիան։ Բայց վերջին խոսքն, այնուամենայնիվ, Հայաստանինը չէ, այլ միջազգային քրեական դատարանինը։ Եթե այդ դատարանն ընդունի Հայաստանի ուղղակի մեղավորությունը Ադրբեջանի տարածքները զինված ճանապարհով տնօրինելու հարցում, բնականաբար, ֆինանսական մեծ միջոցներ պիտի փոխհատուցի։
Սա այն է, որն Ալիեւն ավելի վաղ ասել էր այլ առիթով՝ ես թույլ չեմ տա, որ հայկական բանակը խելքի գա։ Իսկ ո՞ր ճանապարհով խելքի չի գա՝ ահա այսպիսի ճանապարհով. մենք աշխատում ենք, իսկ մեր աշխատածը Ադրբեջանն ուտում է։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: