ԱՄՆ Պետական դեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը դեկտեմբերի 7-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ը ողջունում է, որպես փոխվստահության ձեւավորման կարեւոր քայլ, ձերբակալվածներին ազատ արձակելու մասին Հայաստանի եւ Ադրբեջանի հայտարարությունը:
«Կողմերն աշխատում են վերջնականացնել խաղաղության համաձայնությունը եւ կարգավորել հարաբերությունները, ինչին ԱՄՆ-ը շարունակում է հավատարմորեն աջակցել»,- ընդգծել է Պետդեպի խոսնակը։