Թուրքիայի ԱԳՆ-ն դեկտեմբերի 8-ին ողջունել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի եւ Հայաստանի վարչապետի գրասենյակի համատեղ հայտարարության մեջ երկու երկրների միջեւ վստահության ամրապնդմանն ուղղված որոշակի քայլեր ձեռնարկելու որոշումը:
«Մաղթում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում, որը կդառնա Հարավային Կովկասում մշտական խաղաղության եւ կայունության հաստատման գործընթացի կարեւորագույն իրադարձություններից մեկը»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։