Facebook-ի եւ Messenger-ի բոլոր հաղորդագրություններն այսուհետեւ ավտոմատ կերպով կոդավորված կլինեն: Դրա մասին հայտարարել է Meta մայր ընկերությունը։
Հաղորդագրություններն ու զանգերը, որոնք պաշտպանված են թափանցանց ծածկագրմամբ (E2EE), կկարողանան կարդալ միայն ուղարկողն ու ստացողը:
Որոշմանը առարկողները, դրանց թվում՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը եւ ոստիկանությունը, պնդում են, որ գաղտնագրման անցնելը կդժվարացնի երեխաների սեռական բռնության հայտնաբերումը Messenger-ում:
Հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալության սպառնալիքների գծով գլխավոր տնօրեն Ջեյմս Բեբիջը խիստ քննադատել է Meta-ի վերոնշյալ որոշումը:
«Facebook Messenger-ում հաղորդագրություններն ավտոմատ կերպով ծածկագրելու Meta-ի որոշումը չափազանց հիասթափեցնող է: «Երեխաներին սեռական բռնությունից եւ շահագործումից պաշտպանելու հարցում մեր գործը հենց նոր զգալիորեն բարդացավ»,- շեշտել է Ջեյմս Բեբիջը։