ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը կալանավորներին փոխադարձ ազատ արձակելու մասին Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ հայտարարությունը կարեւոր քաղաքական քայլ է որակել:
«Համաձայն ենք, որ կա պատմական հնարավորություն՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար, եւ հանձնառու ենք աջակցելու այդ ջանքերին»,- նշել է Բորելը։