Ուրբաթ՝ դեկտեմբերի 8-ի վաղ առավոտյան, Ուկրաինայում լայնածավալ օդային տագնապ է հայտարարվել։ Ռազմաօդային ուժերը Telegram ալիքում հայտնել են Tu-95MS ռազմավարական ռմբակոծիչներից թեւավոր հրթիռների հավանական արձակման մասին:
Չերկասի, Կիեւի, Կիրովոգրադի, Խարկովի մարզի Չուգուեւսկի, Դնեպրոպետրովսկի շրջանների բնակիչներին հորդորել են մնալ ապաստարաններում։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմը եւս հորդորել է չանտեսել օդային հարձակման նախազգուշացումը։
«Մի՛ անտեսեք ահազանգը, հակաօդային պաշտպանությունը կաշխատի ռուսական հրթիռների դեմ»,- գրել է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը Telegram-ի իր ալիքում։
Վերջին անգամ ռուսները նման հրթիռներով հարձակվել են Ուկրաինայի վրա սեպտեմբերի 21-ի գիշերը՝ արձակելով 43 հրթիռ։ Ուկրաինայի զինված ուժերը խոցել էին հրթիռների մեծ մասը: