Պաղեստինի ինքնավարության վարչակազմն աշխատում է ԱՄՆ պաշտոնյաների հետ պատերազմի ավարտից հետո Գազայի հատվածը կառավարելու ծրագրի վրա: Bloomberg-ին տված հարցազրույցւոմ դրա մասին ասել է Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Շտայեն։
Ըստ Շտայեի՝ հակամարտության նախընտրելի արդյունքը կլինի այն, որ ՀԱՄԱՍ-ը վերածվի Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԼԿ) կրտսեր գործընկերոջ՝ օգնելով կառուցելու նոր անկախ պետություն՝ ներառյալ Հորդանան գետի արեւմտյան ափը, Գազայի հատվածը եւ Արեւելյան Երուսաղեմը:
«Եթե նրանք (ՀԱՄԱՍ-ը) պատրաստ են համաձայնության գալու եւ ընդունելու PLO-ի քաղաքական պլատֆորմը, ապա խոսակցության տեղ կլինի: Պաղեստինցիները չպետք է մասնատվեն»,- շեշտել է Մուհամեդ Շտայեն:
Պաղեստինի ինքնավարության վարչապետը հավելել է, որ ՀԱՄԱՍ-ին ամբողջությամբ ջախջախելու Իսրայելի նպատակն անիրատեսական է, քանի որ «ՀԱՄԱՍ-ը ոչ միայն Գազայի հատվածում է, նրանք Լիբանանում են, ինչպես բոլորը գիտեն, ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը Կատարում են, եւ նրանք նաեւ այստեղ են՝ Արեւմտյան ափում»: