Դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովն ընդունել է օրինագիծ, ըստ որի՝ հաջորդ տարվանից Հայաստանում առցանց տաքսիներով ուղեւորությունները կհարկվեն, սովորական տաքսիները կարգելվեն։
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը նշել է, որ առցանց տաքսիների ոլորտը օրենսդրորեն չի կարգավորվում, ինչի հետեւանքով ոլորտում բացակայում են վերահսկման հստակ մեխանիզմները: Ըստ փոխնախարարի՝ օրենսդրական փաթեթով «էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն» հասկացությունը կսահմանվի իբրեւ «ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում», «էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման պատվերներ ձեւակերպելու եւ փոխանցելու գործունեությունը» սահմանել «ծանուցման ենթակա գործունեություն»:
Ըստ նոր օրենքի՝ տաքսի ընկերությունների տերերը կպարտավորվեն իրենց ծրագրում փոփոխություններ կատարել, որոնցով կկարողանան ուղեւորներին էլեկտրոնային ՀԴՄ կտրոններ տրամադրել։ Բացի դրանից՝ իրենց բիզնեսը վարելու իրավունքի համար նրանք տարեկան 1 մլն դրամ (մոտ 2,5 հազար դոլար) տուրք կվճարեն։