ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Սարգիս Խանդանյանը ճեպազրույցում հայտնել է, որ գերիների փոխանակումը տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին մոտակա ժամանակներում: Ըստ նրա՝ դա ժամերի կամ օրերի հարց է։
Խանդանյանը նշել է, որ գերիների փոխանակման շրջանակում ադրբեջանական կողմին է փոխանցվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահակին սպանած եւ ՀՀ-ում ցմահ դատապարտված ադրբեջանցի զինծառայողը։
Պատգամավորը հորդորել է մինչեւ գերիների՝ ՀՀ սահմանը հատելը անուններ չշրջանառել: Ըստ նրա՝ դա կարող է ծանր լինել գերիների հարազատների համար։