ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնականի առաջին տեղակալ Ջոնաթան Ֆեյները Ասպենի համալսարանում համաժողովին ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է ստիպել Ռուսաստանին համաձայնել Կիեւի պայմաններով խաղաղ բանակցություններին մինչեւ 2024 թվականը:
Կրեմլն արդեն արձագանքել է ամերիկացի պաշտոնյայի հայտարարություններին։ «Դա բացարձակապես անիրատեսական է»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով այս լուրը։