ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համաձայնություն է տվել։ Դեկտեմբերի 8-ին լրագրողներին դրա մասին հայտնել է երկրի ղեկավարի հետ Կրեմլում անցկացված հանդիպման մասնակիցներից մեկը՝ այսպես կոչված «Դոնեցկի հանրապետության» ներկայացուցիչ Արտեմ Ժոգան:
«Մեր նախագահը երբեք չի խուսափել պատասխանատու որոշումներից, եւ այսօր նա հաստատեց դա։ Ես ինձ համարում եմ Պուտինի թիմի անդամ եւ, իհարկե, պաշտպանում եմ Վլադիմիր Վլադիմիրովիչի այս որոշումը»,- մեկնաբանելով Պուտինի՝ ընտրությունների գնալու որոշումը՝ ասել է ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:
Պուտինի լիազորություններն ավարտվում են հաջորդ տարվա մայիսի 7-ին: Ռուսաստանում հերթական նախագահական ընտրությունները նշանակված են մարտի 17-ին: