ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ հայտարարությունն ու վճռականորեն աջակցում է նրանց միջեւ հարաբերությունների կարգավորմանը:
«Ողջունում եմ Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ հայտարարությունը կալանավորների փոխադարձ ազատ արձակման, վստահության ամրապնդման այլ միջոցների եւ երկար սպասված խաղաղության համաձայնագրի հասնելու հստակ պարտավորության մասին»,- X-ի իր գրառման մեջ նշել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:
Ավելի վաղ զինծառայողների ազատ արձակման մտադրության վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի պայմանավորվածությունը ողջունել են ԱՄՆ Պետդեպարտամենտը, Թուրքիայի ԱԳՆ-ն, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ՌԴ ԱԳՆ-ն, ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը, ԵՄ հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին եւ ԵՄ այլ պաշտոնական անձինք: