Euronews-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ եթե Հայաստանը ցանկանում է խաղաղության համաձայնագրում ներառել Ադրբեջանում հայկական փոքրամասնությանը վերաբերող դրույթ, ուրեմն եկեք ներառենք նաեւ վտարված ադրբեջանական փոքրամասնության հարցը:
«Հայաստանից երեսուն տարի առաջ այս երկրում, իսկ ադրբեջանցիները Հայաստանում շատ ավելին էին` գրեթե 300 հազար մարդ, ամեն ինչ պետք է փոխադարձ լինի, հակառակ դեպքում Բաքուն խաղաղության պայմանագրում այս հարցը չի մեկնաբանի»,- ընդգծել է Ալիեը։
Ալիեւը հավելել է, որ խաղաղության հասնելու երկու ելք կա. կա՛մ համաձայնել երկու ժողովուրդների համար օգտագործել նույն ձեւակերպումը, կա՛մ ընդհանրապես չներառել այդ հարցը։ «Եթե Հայաստանը համաձայնի կամ նույն ձեւակերպումը կիրառի, կամ ընդհանրապես չներառվի այդ հարցը, ապա խաղաղությունը հասանելի կդառնա»,- եզրափակել է Արբեջանի նախագահը: