Պաշտպանական Baykar ընկերությունը դեկտեմբերի 9-ին առաջին անգամ հաջողությամբ փորձարկել է անօդաչու թռչող սարքից արձակված IHA-122 գերձայնային հրթիռը։ Դրա մասին X սոցիալական ցանցի իր գրառման մեջ հայտնել է հրթիռը մշակած Roketsan ընկերությունը։ Գերձայնային հրթիռը, որն արձակվել է «Աքինջի» անօդաչու թռչող սարքից, առաջին փորձնական արձակման ժամանակ ճշգրիտ խոցել է թիրախը։ Հրթիռը թիրախը խոցել է արձակման կետից 55 կմ հեռավորության վրա։
IHA-122-ը Roketsan-ի մշակած լազերային կառավարվող գերձայնային «երկիր-երկիր» բալիստիկ հրթիռի մոդիֆիկացիան է, որն ունի մինչեւ 30 կմ արդյունավետ հեռահարություն եւ հագեցած է 13,4 կգ կշռող մարտագլխիկով՝ մոտ 40 մետր ոչնչացման շառավղով։ Նոր մոդիֆիկացիան հատուկ նախատեսված է անօդաչու թռչող սարքերը թիրախավորելու համար։ Այն առավել արդյունավետորեն է հաղթահարում հակաօդային պաշտպանության համակարգերը եւ մեծացնում է ոչնչացման հեռաձգությունը։