Ռուսաստանը թող հույսը դնի այն փաստի վրա, որ Գերմանիան եւ Արեւմուտքը նահանջելու են եւ այլեւս չեն կարողանա ֆինանսական ու ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Դրա մասին Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համագումարում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Շոլցը խոստովանել է նաեւ, որ Գերմանիայի համար մեծ մարտահրավեր է Ուկրաինային ֆինանսական եւ ռազմական օգնություն տրամադրելը։ Այդուհանդերձ, ըստ կանցլերի, Գերմանիան չի կարող եւ չպետք է նահանջի, եւ ապագայում էլ ի վիճակի կլինի ապահովելու այն, ինչ անրաժեշտ է Ուկրաինային եւ նրա 46 միլիոն բնակիչներին։