Արեւելյան Եվրոպայի մի խումբ երկրներ Ադրբեջանին ընտրել են որպես ՄԱԿ-ի կլիմայական հաջորդ COP29 համաժողովը հյուրընկալող երկիր։ Ըստ klimachangenews.com-ի՝ որոշումն ընդունվել է Cop28-ում՝ համաձայն նիստերի դահլիճում ներկա երկու աղբյուրների:
Ուշագրավ է, որ Հայաստանը հանել է իր թեկնածությունը հօգուտ Ադրբեջանի՝ աջակցություն հայտնելով գագաթնաժողովը Բաքվում անցկացնելուն։ Բուլղարիան նույնպես հանել է իր թեկնածությունը՝ աջակցելով Բաքվին Ռուսաստանի այն հայտարարության առնչությամբ, որ ինքը չի պաշտպանում ԵՄ որեւէ երկրի թեկնածությունը։