Երեւանում ամանորյա ձեւավորման աշխատանքների կապակցությամբ դեկտեմբերի 9-ի 22:00-ից մինչեւ դեկտեմբերի 10-ի 06:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցի երթեւեկությունը:
Երեւանի քաղաքապետարանից հայցում են բնակիչների ներողամտությունը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար: