Բունդեսթագի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Մարի-Ագնես Ստրաք-Ցիմերմանը դեկտեմբերի 10-ին հայտարարել է, որ Գերմանիայում բացառվում է համընդհանուր զորակոչի վերականգնումը: Պատճառը գերմանական բանակի թվաքանակն ավելացնելու ռեսուրսների բացակայությունն է։
Ըստ նրա՝ Գերմանիան «դրա համար զորանոցներ չունի, չունի բավարար անձնակազմ, ինչպես նաեւ այլ ռեսուրսներ»: Բացի դրանից՝ հասարակությունը եւս պատրաստ չէ այդ համակարգի վերադարձին:
Ստրաք-Զիմերմանը նաեւ հայտարարել է, որ եթե զորակոչը վերականգնվի, այն կարող է հավասար լինել թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար։
Գերմանական բանակը (Բունդեսվերը) ձեւավորվել է պայմանագրային կամավորներից 2011 թվականից։ Բունդեսվերի թիվը, ըստ բաց տվյալների, 180 հազարից մի փոքր ավելի է։ Սառը պատերազմի տարիներին այն ավելի քան 400 հազար էր։