Շուտով կրակելու բան չի լինի. աշխարհում վառոդի գլոբալ պակաս է սպասվում:
Դրա մասին գրում է Newsweek-ը։ Հրազենի արտադրությամբ զբաղվող բազմաթիվ ձեռնարկություններից հայտնել են, որ համաշխարհային իրադարձությունների պատճառով մատակարարներն իրենց ծանուցել են աննախադեպ պահանջարկի եւ վառոդի համատարած պակասի մասին եւ այդպիսով զգալիորեն բարձրացրել են գները:
Newsweek-ի հոդվածի հեղինակը ենթադրում է, որ Ուկրաինայի պատերազմը եւ Գազայի հատվածում Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հակամարտությունը հանգեցրել են զինամթերքի զգալի պահանջարկի։