Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնել են, որ դեկտեմբերի 11-ին, 14-ի ցերեկը, 15-ին Հայաստանի Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-13-ին, 14-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ եւ մառախուղ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երեւանում եւս դեկտեմբերի 11-ին եւ 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-13-ին հնարավոր է կարճատեւ անձրեւ։ Գիշերը եւ առավոտյան հնարավոր է նաեւ մառախուղ։
Մայրաքաղաքում դեկտեմբերի 11–ի ցերեկը կլինի 7-9 աստիճան, երեկոյան ժամերին՝ 3-5 աստիճան տաքություն։