Արգենտինահայ բժիշկ Պաբլո Էլմասյանը մեկնարկել է 600 կմ բարեգործական ուլտրամարաթոն՝ օգնելու արցախցիներին: Էլմասյանը հանձն է առել օրական վազել մոտ 42 կմ՝ Արգենտինայի Բուենոս Այրեսից հասնելով Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաք։
Նա խոստացել է հանգանակություններն ուղղել Հայաստանում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին եւ Շիրակի մարզի խոցելի գյուղական համայնքների բնակիչներին: