Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի ուղեւորափոխադրումն ավելի հարմարավետ կազմակերպելու համար երթեւեկելի գիծ է դուրս բերվել եւս մեկ երեքվագոնանի շարժակազմ։
Մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ներկա պահին գծում աշխատում է 10 շարժակազմ, որոնցից 2-ը՝ երեքվագոնանի, 7-ը՝ երկվագոնանի, եւ 1-ը՝ մեկվագոնանի: