Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիեւը դեկտեմբերի 12-ին հայտարարել է, որ Բաքվում պահվող Արցախի ղեկավարության գործով կզբաղվի նորաստեղծ հատուկ քննչական խումբը: Քյամրան Ալիեւը հավաստիացրել է, որ Բաքվում բոլոր քննչական գործողություններն իրականացվում են Ադրբեջանի օրենսդրությանը եւ միջազգային կոնվենցիաներին համապատասխան:
«Ադրբեջանի ժողովուրդն ամբողջությամբ կտեղեկացվի այս հետաքննության ընթացքին եւ դրա արդյունքներին։ Մենք դա կապահովենք։ Նախաքննության ավարտից հետո գործը կուղարկվի դատարան»,- ասել է հարեւան երկրի գլխավոր դատախազը։