Չինաստանում ՔՈՎԻԴ-19 համավարակից հետո առաջին անգամ սկսել են հանրային վայրերում դիմակներ դնել։ Այս անգամ միկրոպլազմային թոքաբորբի պատճառով:
Ինչպես կորոնավիրուսի ժամանակ, իշխանությունները հայտարարել են, որ կպատժեն սանիտարական նորմերը չկատարելու համար։ Այսպիսով՝ դիմակ չդնելու համար խկսահմանվի տուգանք 500 յուան (մոտ 29 հազար դրամ) կամ կալանք մինչեւ 10 օր։ Երկրի հիվանդանոցներում, որոնք լցված են թոքաբորբի նոր սուր ձեւով հիվանդներով, հերթերը հարյուրավոր մետրեր են ձգվում:
Հիվանդությունը չունի հազի սովորական ախտանիշ, նկատվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում։