ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 13-ին կողմ է քվեարկել Եգիպտոսի եւ Մավրիտանիայի ներկայացրած բանաձեւին, որն անհապաղ զինադադար է պահանջում պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում: Փաստաթղթին կողմ է քվեարկել 153 պետություն՝ ներառյալ Հայաստանը, Ադրբեջանը, ինչպես նաեւ Ռուսաստանը, Իրանը, եւ Չինաստանը։
Դեմ է քվեարկել 10 երկիր, 25-ը՝ ձեռնպահ: Ձեռնպահ է քվերակել նաեւ Վրաստանը։
Միեւնույն ժամանակ Գլխավոր ասամբլեան մերժել է ՀԱՄԱՍ-ին դատապարտող ԱՄՆ ուղղումը: