Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանն ունի 315 հազար սպանված եւ վիրավոր, ինչը 87%-ն է ՌԴ ՊՆ անձնակազմի, որն ուներ լայնամասշտաբ ներխուժման սկզբում: Սրա մասին հայտնել են Reuters-ը եւ CNN-ը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության գաղտնազերծված զեկույցը։
Հետախուզության տվյալներին ծանոթ հրապարակումների աղբյուրները պնդում են, որ ռուսական կորուստները անձնակազմի եւ զրահատեխնիկայի մասով 18 տարով հետ են մղել Ռուսաստանի ռազմական արդիականացումը։