Գիտնականները պարզել են, որ աշխատասենյակում երկու օր աշխատելն ավելի քան բավարար է, որ աշխատողը բարձր արդյունավետություն ցույց տա: Նման եզրակացության են հանգել Հարվարդի համալսարանի գիտնականների՝ հիբրիդային պլանավորման թեմայով ուսումնասիրությունները: Դրանք բացահայտել են, որ շաբաթական 2 օր գրասենյակում կատարած աշխատանքը արդյունավետ աշխատանքի ժամանակացույցի «ոսկե միջինն» է: Ընդ որում՝ նման պարագայում աշխատողի անձնական կյանքում հավասարակշռությունը չի խախտվում։
Այս ժամանակացույցի դրական ազդեցությունը նկատել են ինչպես աշխատակիցները, այնպես էլ ձեռնարկությունների ղեկավարները՝ նշելով, որ այդ աշխատողների ստեղծագործականությունը եւ արտադրողականությունը բարելավվել է: