Անցած գիշեր Կիեւի տարբեր շրջաններում առնվազն 10 հզոր պայթյուն է լսվել։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են մայրաքաղաքի ուղղությամբ արձակված բոլոր հրթիռների ոչնչացման մասին։
Կիեւում հրթիռային հարձակման հետեւանքով տուժել է 53 մարդ: 20 մարդ, նրանց թվում՝ երկու երեխա, հոսպիտալացվել են։ Մյուս տուժածներին՝ 6 երեխաներին, բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել։ Վիրավորներից ամենատարեցը 80-ն անց է, ամենափոքրը՝ 5 տարեկան: