Հայ-ադրբեջանական սահմանին՝ Իջեւանի եւ Ղազախի շրջաններում, ներկա պահին ընթանում է հինգ օր առաջ հայտարարված ռազմագերիների փոխանակումը։
2020-2023 թվականներին գերեվարված Հայաստանի Հանրապետության 31 զինծառայողներն ու սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը եւ Հայաստանի Հանրապետությունում են:
Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն եւ կվերադառնան իրենց հարազատների մոտ:
Հրաչ Արզումանի Ավագյան,
Գեղամ Սամվելի Սերոբյան,
Հայկազ Կորյունի Հովհաննիսյան,
Լեւոն Աշոտի Թոսունյան,
Արթուր Էդուարդի Բաղդասարյան,
Դավիթ Ստեփանի Ստեփանյան,
Հրայր Հրաչի Հերաբյան,
Անդրանիկ Վազգենի Միքայելյան,
Սերոպ Սուրենի Ավագյան,
Նարեկ Աղայի Կոստանյան,
Վարազդատ Սերյոժայի Հարությունյան,
Մանուկ Հովհաննեսի Մարտոյան,
Արսեն Արայիկի Վարդանյան,
Արման Վազգենի Դիլանյան,
Հրայր Վարդանի Թադեւոսյան,
Վահագան Էդիկի Բահրիկյան,
Կարեն Արմենի Արամյան,
Անդրանիկ Սրապի Սուքիասյան,
Գեւորգ Սամվելի Մարտիրոսյան,
Էդուարդ Արմենի Կիրակոսյան,
Ռոբերտ Հովիկի Գեւորգյան,
Սասուն Սեյրանի Եղիազարյան,
Վոլոդյա Գագիկի Հակոբյան,
Տիգրան Մանիկի Ավագյան,
Գրիգոր Սեյրանի Սաղաթելյան,
Վաղարշակ Աշոտի Ավետիսյան,
Վլադիմիր Օթարի Ռաֆայել,
Իշխան Աշոտի Սարգսյան,
Հարություն Յուրիկի Հովակիմյան,
Կարեն Աշոտի Ղազարյան,
Գագիկ Աշոտի Ոսկանյան,
Վիգեն Աբրահամի Էուլջեքչյան:
Ազատ արձակվող երկու ադրբեջանցի զինծառայողներ Ագշին Գաբիլի Բաբիրովն ու Հուսեյն Ահլիմանի Ախունդովը ձերբակալվել էին Սյունիքում Հայաստանի պետական սահմանը հատելուց հետո: Ախունդովը սպանել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակցին եւ դատապարտվել ցմահ ազատազրկման:
ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նոյեմբերի 30–ին հայտնել էր, որ Բաքվում պաշտոնապես 55 հայ է պահվում, նրանց թվում՝ 6 քաղաքացիական գերի, 41 ռազմագերի եւ 8 նախկին բարձրաստիճան քաղաքական գործիչ, որոնք համարվում են քաղբանտարկյալներ։ Սրանից զատ՝ ադրբեջանական կողմը գերեվարել է առնվազն 80 անձի (ռազմագերիներ եւ քաղաքացիական անձինք)։