Երեւանի կենտրոնական հատվածում որոշ ժամանակով կդադարեցվի երթեւեկությունը։
Երեւանի քաղաքապետարանից մանրամասնել են, որ դեկտեմբերի 13-ին՝ 22:00-ից մինչեւ դեկտեմբերի 14-ի 06։00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փողոցից մինչեւ Պուշկինի փողոց հատվածի երթեւեկությունը։
Երթեւեկության դադարեցումը պայմանավորված է Երեւանում ամանորյա տոնական ձեւավորման աշխատանքներով։