Դեկտեմբերի 14-ի ցերեկը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ եւ մառախուղ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնել են,, որ օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-16-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում կբարձրանա 9-11 աստիճանով:
Դեկտեմբերի 14-ի առավոտյան Երեւանում նույնպես անձրեւ է սպասվում: Անձրեւը կդադարի ցերեկային ժամերին։ Ապա երեք օր անընդմեջ ամբողջ հանրապետությունում կլինի առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 9-11 տաքության, գիշերը` 0-2 աստիճան ցրտի սահմանում։