ԱՄՆ Սենատը հաստատել է երկրի 2024 թվականի պաշտպանական բյուջեի նախագիծը՝ ռեկորդային 886,3 միլիարդ դոլարով։
Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ օրինագիծը բաղկացած է 3100 էջից եւ ենթադրում է, որ պաշտպանությանը կհատկացվի 886,3 միլիարդ դոլար՝ 3 տոկոսով ավելի, քան նախորդ ֆինանսական տարում։
Փաստաթղթին կողմ է քվեարկել 100 սենատորներից 87-ը, դեմ՝ 13-ը։