Հարավային Կորեայի իշխանությունները հայտնել են, որ ռուսական եւ չինական ռազմական ինքնաթիռները մտել են ՀՕՊ նույնականացման գոտի՝ Յոնհապ: Երկրի զինված ուժերը հայտնաբերել են ռուսական եւ չինական ինքնաթիռներ նախքան ՀՕՊ նույնականացման գոտի մտնելը: Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեից հայտնել են, որ Հանրապետության օդուժը կործանիչներ է մոբիլիզացրել: Միաժամանակ ձեռնարկվել են մարտավարական միջոցառումներ՝ նախապատրաստվելու անկանխատեսելի իրավիճակներին:
Տեղեկանք
ՀՕՊ նույնականացման գոտին օդային տարածքի հատված է, որտեղ երկիրը փորձում է հայտնաբերել, տեղորոշել եւ վերահսկել օդանավերը՝ ազգային անվտանգության շահերից ելնելով: ՀՕՊ նույնականացման գոտին կարող է տարածվել երկրի տարածքից դուրս՝ զինված ուժերին ավելի շատ ժամանակ տրամադրելու՝ հնարավոր թշնամական ինքնաթիռներին արձագանքելու համար: