Էլեկտրոնային սարքավորումների ժամանակավոր ներմուծումը Հայաստան կհեշտացվի։ Ընդ որում՝ ներմուծվող էլեկտրոնային մի շարք սարքեր եւ դետալներ պարտադիր անվտանգության ստուգում կանցնեն: Բացառություն կարվի միայն անձնական օգտագործման էլեկտրոնիկայի որոշ տեսակների համար:
Էլեկտրոնային սարքերի եւ դետալների անվտանգության պարտադիր ստուգումը կդժվարացնի արտասահմանյան ֆիլմերի նկարահանումների, համերգների անցկացումը, որովհետեւ կատարողներն իրենց հետ բեմական սարքավորումներ են բերում արտերկրից։
Դժվարություններ կառաջանան նաեւ առցանց առեւտրի օպերատորների համար. էլեկտրոնային սարք գնած ու ինչ-ինչ պատճառներով սարքը վերադարձնել ցանկացող գնորդը պետք է խնդրի առցանց մարկետփլեյսի թույլտվությունը:
Դեկտեմբերի 14-ին ընդունված որոշմամբ՝ ստուգման նշված ընթացակարգերը չեն տարածվելու ֆիլմերի, համերգների, փառատոների համար նախատեսված սարքավորումների ժամանակավոր ներմուծման վրա: