Դեկտեմբերի 14-ի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ուղիղ կապով քաղաքացիների եւ լրագրողների հետ շփման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղարաբաղի առնչությամբ Հայաստանում բարդ գործընթացներ են տեղի ունենում:
«Բոլորս դա հասկանում ենք, բայց մենք չենք հրաժարվել Ղարաբաղից, այլ Հայաստանն է ընդունել, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է: Իրականում նրանք դա արել են սեփական նախաձեռնությամբ եւ մեզ առանձնապես տեղյակ չեն պահել, որ նման որոշում են պատրաստվում ընդունելու: Սա պարզապես փաստի արձանագրում է: Այս հարցում կան ե՛ւ առավելություններ, ե՛ւ թերություններ»,- ընդգծել է ՌԴ նախագահը։