ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի շահերից չի բխում ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի կամ ՀԱՊԿ-ի անդամակցությունից հրաժարվելը։ Դրա մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այդ կառույցների միջոցառումներին չմասնակցելը։ Նա հավելել է, որ դա ի վերջո պետության ընտրությունն է: ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ ընդհանուր միջոցառումներին ՀՀ վարչապետի բացակայությունը ՌԴ նախագահը պայմանավորել է Հայաստանում տեղի ունեցող որոշ գործընթացներով:
«Գիտենք, որ դա կապված չէ ցանկության կամ դրա բացակայության հետ` շարունակելու աշխատանքները ինտեգրացիոն կառույցներում»,- ասել է Պուտինը։