Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը չի պաշտպանել Սենատի դեմոկրատ առաջնորդ Չակ Շումերի առաջարկը՝ մեկ շաբաթով երկարաձգել Կոնգրեսի երկու պալատների աշխատանքը՝ մինչեւ Սուրբ Ծնունդը Ուկրաինային լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու համար։ Դրա մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան Պիերը։
Նա հիշեցրել է ԱՄՆ նախագահի ուղերձը, այն է՝ Ամերիկայի ժողովուրդը երես չի թեքելու Ուկրաինայից եւ բռնակալության դեմ ազատության համար նրա պայքարից: Սպիտակ տան խոսնակը նշել է, որ ԱՄՆ Կոնգրեսը համաձայնության չի եկել Ուկրաինային տրամադրվող 61 միլիարդ դոլարի օգնության հարցում եւ անցել է ձմեռային արձակուրդի: