ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ Բաքու այցին եւ Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նրա հայտարարություններին։ Նա ողջունել է հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի արդյունավետ դերակատարությունը:
«Համաձայն ենք Թուրքիայի արտգործնախարարի հետ, որ խաղաղությունը հնարավոր է, եւ մենք կաջակցենք երկու կողմերի միջեւ ուղիղ բանակցություններին՝ դրան հասնելու նպատակով»,-շեշտել է ԱՄՆ պետքարտուղարի խոսնակը:
Դեկտեմբերի 14-ին Ֆիդանն ասել էր, որ եթե Ադրբեջանն ու Հայաստանը կարգավորեն իրենց հարաբերությունները, ապա Թուրքիան էլ կկարգավորի իր հարաբերությունները Երեւանի հետ: