Ճապոնիան դեկտեմբերի 15-ին նոր պատժամիջոցներ է սահմանել տասնյակ կազմակերպությունների նկատմամբ՝ ներառյալ Ռուսաստանից, Հայաստանից, ԱՄԷ-ից, Սիրիայից, Ուզբեկստանից։ Տեղեկությունը հայտնել է Ճապոնիայի էկոնոմիկայի նախարարությունը։
Դեկտեմբերի 22-ից արտահանման արգելք կգործի Ուրալի քաղաքացիական ավիացիայի, Բրյանսկի ավտոմոբիլային, Կազանի վառոդի գործարանների նկատմամբ: Արգելքը կգործի նաեւ «Բուրեւեստնիկ», Ռոստովի ռադիոկապի, ինչպես նաեւ Քիմիայի եւ մեխանիկայի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտների, Հատուկ կոնստրուկտորական բյուրոյի, 150-րդ ավիացիոն վերանորոգման գործարանի նկատմամբ եւ այլն։
Արտահանման արգելքի տակ հայտնվածների ցանկում ընդհանուր առմամբ ռուսաստանյան 494 ընկերություն եւ կազմակերպություն կա։
Պատժամիջոցների սեւ ցուցակում են հայտնվել նաեւ չինական ռադիոէլեկտրոնիկայի ներմուծմամբ եւ Ռուսաստան վերաարտահանմամբ զբաղվող հայաստանյան «Տակո» ընկերությունը, ինչպես նաեւ Ուզբեկստանի, Սիրիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ընկերություններից: Դրանց նկատմամբ սահմանափակումներն ուժի մեջ են մտնում դեկտեմբերի 27-ից։
Ավելի վաղ հայաստանյան «Տակո» ընկերության նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել նաեւ ԱՄՆ-ը։ Հայաստանի պետռեգիստրի տվյալներով` այս ընկերությունը Հայաստանում 2022-ի ապրիլի 5-ին գրանցել է ՌԴ քաղաքացի Վադիմ Վերխովցեեւը։