Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 15-16-ին, 17-ի գիշերը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ըստ Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի կանխատեսումների` դեկտեմբերի 17-ի եւ 18-ի ցերեկը առանձին շրջաններում, 18-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ եւ մառախուղ։
Դեկտեմբերի 17-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ վաղը Լոռիում, Տավուշում, Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 9-11 աստիճանով։
Երեւանում դեկտեմբերի 15-17-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 18-ի գիշերը եւ առավոտյան մայրաքաղաքում սպասվում են տեղումներ։