2023-ի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 8-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է վրաերթի ելքով 1093 ճանապարհա-տրանսպորտային պատահար։
Ոստիկանությունից հայտնել են, որ 2022-ի նույն ժամանակահատվածում 1074 վրաերթ է գրանցվել, իսկ 2021-ին` 1140։
Այս տարի վրաերթերի ելքով ՃՏՊ-ների հետեւանքով մահացել է 93 անձ, տուժել` 1367-ը։
2022-ին մահացածների թիվը 86 է, տուժածներինը` 1048, իսկ 2021-ին` համապատասխանաբար 112 եւ 1139։
«Սպուտնիկ Արմենիա»-ի հարցմանն ի պատասխան՝ ոստիկանությունից տեղեկացրել են, որ չթույլատրվող հատվածներով փողոցը հատելու համար 2023-ի ընթացքում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 13 հազար 821 արձանագրություն: