Իրանի Սիստան եւ Բելուջիստան նահանգի Ռասկ քաղաքում զինյալները հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա:
Զոհվել է առնվազն 12 մարդ, 7-ը՝ վիրավորվել։
Ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել է բելուջական «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորումը:
Սիստան եւ Բելուջիստան նահանգը Իրանի հարավ-արեւելքում է՝ Աֆղանստանի եւ Պակիստանի հետ սահմանամերձ շրջանում։ Շրջանի բնակչության մեծամասնությունը բելուջներ են։