ԱՄՆ Կոնգրեսը դեկտեմբերի 15-ին հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է ԱՄ՚Ն ցանկացած նախագահի դուրս գալ ՆԱՏՕ-ի կազմից առանց Սենատի հավանության կամ Կոնգրեսի ակտի: Դրա մասին գրել է ամերիկյան The Hill պարբերականը: Ակնկալվում է, որ նախագիծը կհաստատի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Սենատորներ Թիմ Քեյնի եւ Մարկո Ռուբիոյի գլխավորած միջոցը ներառվել է Ազգային պաշտպանության լիազորությունների տարեկան ակտում, որն ընդունվել է Ներկայացուցիչների պալատում: «Մենք պետք է ապահովենք, որ պաշտպանենք մեր ազգային շահերը եւ մեր դեմոկրատ դաշնակիցների անվտանգությունը»,- նշել է սենատոր Թիմ Քեյնը:
Օրինագծի համաձայն՝ նախագահը չի կարող ինքնուրույն որոշում կայացնել ՆԱՏՕ-ից երկրի դուրս գալու վերաբերյալ։ Եթե ԱՄՆ նախագահը փորձի դա անել առանց Սենատի հաստատման կամ Կոնգրեսի համապատասխան ակտի, ապա այս նախաձեռնության ֆինանսավորումը կարգելվի, եւ Կոնգրեսը կկարողանա վիճարկել վարչակազմի գործողությունները դատարանում։
Այս նախաձեռնությունն առնչվում է Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն հնարավոր վերադարձի եւ դաշինքի շրջանակում հավաքական պաշտպանության պարտավորություններից նրա հնարավոր հրաժարման հետ։