ՀՀ–ում վարորդները 2024 թվականից կկարողանան առանձնահատուկ համարանիշներ ձեռք բերել աճուրդով։
Ըստ ՀՀ ներքին գործերի նախարարության հաղորդագրության՝ համարանիշների առանձնահատկությունն այն է, որ համարանիշի 5 թվանշաններից 4-ը կազմված են լինելու միայն 0 թվանշանի՝ միեւնույն կամ տարբեր լատինական երկու տառերի համադրությունից
Նշենք, որ համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ Կառավարության` դեկտեմբերի 14-ի նիստում։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2024-ի հունվարի 1-ից։ Ըստ այդմ սահմանվել են ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները եւ դրանցում օգտագործվող պայմանական նշանների նշանակությունը։