Երեւան-Սեւան-Երեւան միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է։ Գագարին վարչական տարածքում գյուղացիները կաթվածահար են արել երթեւեկությունը։
Դրանով գյուղացիները փորձում են իրենց բողոքի ձայնը հասցնել Կառավարությանը, որի որոշմամբ արգելվել է զբաղվել ձկնորսությամբ։
Ցուցարարները հրաժարվում են ճանապարհը բացելուց եւ պահանջում են հանդիպում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի եւ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ։
Ներկա պահին այդ հատված են ժամանել իրավապահները եւ բանակցում են բողոքի ցույց անող ձկնորսների հետ։